ԱՄՆ-ն առավել ուշադիր է սկսում հետևել մարդու իրավունքներին՝ այդ թվում Հայաստանում. Միջազգայնագետ
Wednesday, December 20, 2023ԱՄՆ-ն առավել ուշադիր է սկսում հետևել մարդու իրավունքներին՝ այդ թվում Հայաստանում։ Վերջերս Բայդենին շատ են քննադատում, որ շեղվել է իր հռչակած սկզբունքից, այն է՝ արտաքին քաղաքականության հիմքում դնել մարդու իրավունքները: Նախընտրական այս փուլում, երբ Բայդենի վարկանիշը անկում է ապրում, նրան մեղադրում են մի շարք երկրների հետ մեղմ լինելու մեջ՝ այդ թվում հենց մարդու իրավունքների մասով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Վստահ եմ՝ առաջիկայում նաև Հայաստանն է հայտնվելու խոշորացույցի տակ և Վաշինգտոնը աչք չի փակելու երևույթների վրա, որոնց մասին չէր բարձրաձայնում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական շահերի առաջմղմամբ: Չեմ բացառում, որ առաջիկայում, օրինակ՝ Մալյանին կամ այլ գործիչներին ազատ արձակեն», - գրել է Սարգսյանը։