ԱՄՆ խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական ընդհարումներով. ԱՄՆ պետքարտուղար
Friday, July 17, 2020Հուլիսի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական վերջին ընդհարմանը: Իր հայտարարության մեջ պետքարտուղարն ասել է.
''Կովկասի տարածաշրջանում Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով վերջերս տեղի ունեցած ուժի կիրառման փաստով, որի ընթացքում եղել են զոհեր: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածներին ևկողմերին կոչ անում անհապաղ նվազեցնել՛՛ լարվածությունը և վերականգնել իմաստալից երկխոսությունն ու զինադադարը՝Մինսկի խմբի համանախագահների հետ բովանդակային բանակցություններ վերսկսելու համար:
https://www.amerikayidzayn.com/a/5506562.html