ԱՄՆ-ը տնտեսական միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ, եթե նա հարձակվի քրդերի վրա. Թրամփ
Monday, January 14, 2019«Սկսում ենք Սիրիայից զորքերի վաղուց հասունացած դուրսբերումը և միաժամանակ տարբեր կետերից ուժգին հարվածներ ենք հասցնում այն ամենին, ինչ մնացել է «Իսլամական պետության» խալիֆայությունից: Վերստին կհարձակվենք մերձակայքում առկա ռազմակայաններից, եթե ԻՊ-ն վերակազմվի: Տնտեսապես կհյուծենք Թուրքիան, եթե նրանք հարվածեն քրդերին»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև չի ցանկանում, որ «քրդերը սադրեն Թուրքիային»:
https://m.shamshyan.com/hy/article/2019/01/14/1114833/