ԱՄՆ-ը հարված է հասցրել Սիրիայի իրանամետ աշխարհազորին․ կան զոհեր
Friday, February 26, 2021Մի քանի մարդ է զոհվել Սիրիայում՝ իրաքյան սահմանի մոտ իրանամետ աշխարհազորայինների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին։
Ավելի վաղ Պենտագոնից հայտնել էին, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի աջակցությունը վայելով շիայական խմբավոումների, այդ թվում «Կատաիբ Հըզբոլլահի» և «Կատաիբ Սայիդ աշ-Շուհադայի» ենթակառուցվածքային մի շարք օբյեկտներ։
Ինչպես նշել են Պենտագոնում, այդ քայլը պատասխան է դարձել Իրաքում ամերիկյան և կոալիցիոն ուժերի վրա կատարված վերջին հարձակումներին։