Աղօթք որ Աստուած փրկէ անմեղին
Friday, October 22, 20211 Ով Տէր, իրաւունք արա ինձ, որովհետեւ ես անարատութիւնով գնացի, եւ Տիրոջը յուսացայ. Ես չեմ սասանիլ։
2 Փորձիր ինձ, Տէր, եւ քննիր ինձ. Փորձիր իմ երիկամունքները եւ իմ սիրտը։
3 Որովհետեւ քո ողորմութիւնն իմ աչքի առաջին է, եւ ես քո ճշմարտութիւնումն եմ գնում։
4 Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում։
5 Ես ատում եմ չարերի ժողովքը. Եւ ամբարիշտների հետ չեմ նստում։
6 Լուանում եմ ձեռքերս անմեղութիւնով. Եւ քո սեղանի չորս կողմովը պտոյտ եմ տալիս, ով Տէր։
7 Որ օրհնութեան ձայնը հնչեցնեմ. Եւ քո ամեն սքանչելիքները պատմեմ։
8 Ով Տէր, ես սիրում եմ քո տան բնակութիւնը. Եւ քո փառքի բնակուելու տեղը։
9 Մի կորցնիր իմ անձը մեղաւորների հետ. Եւ իմ կեանքն արիւն թափող մարդկանց հետ.
10 Որ նորանց ձեռքումն անիրաւութիւն կայ, եւ նորանց աջը լցուած է կաշառքով։
11 Բայցես գնում եմ անարատութիւնով, փրկի՜ր ինձ եւ ողորմի՜ր ինձ։
12 Իմ ոտը կանգնած է ուղղութիւնում, եւ կ՛օրհնեմ Տիրոջը ժողովուրդների մէջ։