Աղօթում է որ Աստուած ազատէ իր թշնամիներիցը։ Երգողների գլխաւորին. Դաւիթի (Սաղմոս) յիշատակի համար։
Tuesday, January 3, 2023
Աղօթում է որ Աստուած ազատէ իր թշնամիներիցը։ Երգողների գլխաւորին. Դաւիթի (Սաղմոս) յիշատակի համար։
1 Ով Աստուած, շուտ արա որ ինձ փրկես, Տէր, որ ինձ օգնես։
2 Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը խնդրողները. Թող ետ դառնան եւ ամօթ լինին ինձ չար ուզողները։
3 Թող իրանց ամօթովը ետ դառնան նորանք, որ ինձ ասում են՝ Վահ, վահ։
4 Թող ցնծան եւ ուրախանան քեզանով բոլոր քեզ խնդրողները, եւ քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն. Աստուած մեծանայ։
5 Բայց ես աղքատ եմ եւ տնանկ, ով Աստուած, շուտով հասիր ինձ մօտ. Դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տէր, մի ուշանար։