ԱՀԿ-ն հայտնել է 9-րդ շաբաթն անընդմեջ կորոնավիրուսային հիվանդացության աճի մասին
Monday, April 26, 2021Աշխարհում կորոնավիրուսային հիվանդացությունը 9-րդ շաբաթն անընդմեջ աճում է, իսկ վարակի հետևանքով մահացությունն աճում է 6-րդ շաբաթն անընդմեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը՝ Ժնևում կայացած բրիֆինգի ժամանակ:
«COVID-19 համավարակն աշխարհում դառնում է ավելի ինտեսնիվ: Արդեն 9-րդ շաբաթն անընդմեջ աճում է հիվանդացությունը, 6-րդ շաբաթն անընդմեջ՝ մահացությունը»,-ասել է նա:
Թեդրոս Հեբրեյեսուսը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է հիվանդության այնքան դեպք, որքան համավարակի առաջին 5 ամիսներին:
Ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213469 դեպք, որոնցից 194900-ն` առողջացած, 4040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13527 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 965692 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 820 առողջացած և 22 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1002 է:
https://armenpress.am/arm/news/1050452.html