ԱՀԿ ղեկավարը հայտնել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի աճի մասին
Thursday, March 17, 2022Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը մի քանի շաբաթվա նվազումից հետո սկսել է աճել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Նա նշել է, որ դեպքերի հատկապես մեծ աճ է նկատվում Ասիայում:
Գեբրեյեսուսի խոսքով՝ կարելի էր ակնկալել հիվանդության տեղային բռնկումներ այնտեղ, որտեղ վիրուսի տարածման դեմ միջոցները սկսել են չեղարկվել:
https://armenpress.am/arm/news/1078068.html