Աթանյան արվեստի կենտրոնը 25 տարեկան է
Thursday, April 11, 2019Օրերս Գլենդելի Փասիֆիկ համայնքային կենտրոնի դահլիճում տեղի
ունեցավ Աթանյան արվեստի դպրոցի հիմնադրման 25-ամյակին նվիրված
հոբելյանական երեկոն: 1200 –ից ավելի այցելուները հիացմունքով դիտեցին
դպրոցի 212 աշակերտների 560 գեղանկարչական, գրաֆիկայի, քանդակի,
կերամիկայի և դիզայնի հրաշալի ստեղծագործությունները:
Ելույթ ունեցան և դպրոցի հիմանդիր հայր և որդի Վլադիմիր ու Գոռ
Աթանյաններին դրվատանքի, երախտագիտության խոսքեր ուղղեցին Լոս
Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն
Բայբուրթյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միթչ Ֆարրելի
ներկայացուցիչ Ջորջ Հակոբյանը: Վերջինս կենտրոնին հանձնեց
քաղաքապետարանի պատվոգիրը: Պաշտոնական հյուրերի թվում էին նաև
Գլենդելի քաղաքապետարանից Արմեն Ավետյանը, Տորրանսի քաղաքապետարանի
արվեստի բաժնի ղեկավար Իվ Ռապոպորտը, Աթանյան արվեստի դպրոցի
շրջանավարտ ճարտարապետ Արմեն Ղազանչյանը:
Հոբելյանական երեկոյի գեղարվեստական մասն սկսվեց <<Տրիո
սինթեզիզ>> խմբի` Կարեն Ասատրյան, Արտաշես Ժաննա, Անի Սինանյանի
երաժշտական մասի կատարմամաբ: Որպես շնորհավորանք իրենց
կատարումներով հանդես եկան կենտրոնի աշակերտուհի Նվարդ Աբրահամյանը`
հայ երգարվեստի աստղ Էլլադա Չախոյանի նվագակցությամբ, <>
պարային համույթը պարուսույց Անուշ Մարգարյանի ղեկավարությամբ: Ելույթ
ունեցան նաև միջազգային երաժշտական դպրոցից Սուսաննա Աբրահամյանը,
Դավիթ Միքայելյանը` Սուսաննա Ժամկոչյանի ղեկավարությամբ: Ուշագրավ էին
հանրաճանաչ քանոնահարուհի Լիանա Մարտիրոսյանի և անզուգական
ջութակահար Մերուժան Մարգարյանի կատարումները:
Անվանի արվեստագետ, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական
մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Վլադիմիր Աթանյանը,Գլենդելի ի կյանս
Ադամանդե մրցանակակիրը, Արշիլ Գորկու անվան մեդալակիրը, գեղանկարիչն
ու քանդակագործը, Ֆրանսիայի և Իտալիայի միջազգային բիենալիեների
դիպլոմակիրը Լոս Անջելեսում որդու` արվեստագետ Գոռ Աթանյանի հետ 25
տարի առաջ հիմնադրելով արվեստի այս դարբնոցը, ոչ միայն կրթեց իր համար
արդեն երրորդ սերնդին, այլև մեծապես նպաստեց հայապահպանմանը: 25
տարիների ընթացքում դպրոցը հավատարիմ մնալով իր կոչմանը կրթություն է
տվել ավելի քան 3500 աշակերտի, որոնց զգալի մասը շարունակելով ուսումը
կերպարվեստի ու դիզայնի քոլեջներում և համալսարաններում` դարձել են
բարձրորակ մասնագետներ, որոնք ունեն լուրջ նվաճումներ: Նրանցից հարկ է
նշել Արմեն Ղազանչյանի, Հարութ Դեմիրչյանի, Անջելա Ավանեսյանի, Արփի
Բաղդասարյանի, Անուշ Շահինյանի, Արփի Շահբանդարյանի, Արմեն
Թութունջյանի անունները: Բազմաթիվ պարգևներն ու պատվոգրերը, ինչպես
նաև դպրոցի մասին գրված մի քանի տասնյակ հոդվածները փաստում են
կենտրոնի հսկայական դերը երեխաների գեղագիտական դաստիարակության
գործում և նշանակալից ներդրումը Լոս Անջելեսում: Այս տարիների ընթացքում
կենտրոնի աշակերտները մասնակցել են 300-ից ավելի մրցույթների և
ցուցահանդեսների` շահելով բազմաթիվ պարգևներ, արժանանալով լավագույն
մրցանակներին: Դպրոցի սաները մասնակցել են <>
ցուցահանդեսին` նվիրված քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700
ամյակին: Առաջնորդարանում և <> թանգարանում կազմակերպվել
են մի շարք ցուցահանդեսներ, որոնց թվում` Վլադիմիր և Արմեն Աթանյանների
անհատական ցուցահանդեսները, կենտրոնի սաների աշխատանքները նվիրված
եղեռնի 100 ամյակին: Աթանյան արվեստի կենտրոնը համագործակցում է նաև
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանի հետ,
մասնակցելով բազմաթիվ միջոցառումների: Կենտրոնի հիմնադիրներ Վլադիմիր
և Գոռ Աթանյանները կատարել են մի շարք մոնումենտալ գործեր Հայաստանում
և այստեղ` Գլենդելի Փասիֆիկ համայնքային կենտրոնի նախասրահում,
Բրբանկում` <> խճանկարը <> ß»ÝùÇ
ճակատամասին: Այժմ նրանք իրականացնում են Հոլիվուդի Փոքր Հայաստանի
<> մուտք մոնումենտը:
Կենտրոնի ստեղծագործական համագործակցության շրջանակներն
ընդգրկել են նաև Գլենդելի քաղաքապետարանի նախագծերը, Eastern Seals,
Sacura of Amerika , Cirgue du Soleil, Nasau , Նյու Յորքի օժտված
երեխաների թանգարան, Հայաստանի Հանրապետության կազմակերպած
մանկապատանեկան, համահայկական մրցույթ-փառատոնը, Ճապոնիայի
<> նկարչական մրցույթ- ծրագրերը: Կենտրոնը
համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության Սփյուռքի և Մշակույթի
նախարարությունների հետ:
Ուսումնական կենտրոնի ձեռքբերումներն անխոս կապված են նաև
դասավանդող մանկավարժների անվան հետ: Իրինա Սրապիոնյանի, Պոլետ
Զարգարյանի, Լուսինե Խաչիկյանի, Թալին Քելջյանի ավանդն այս կենտրոնում
անգնահատելի է, իսկ նվիրումը` անսպառ: Նրանք ապրում են իրենց սաներից
յուրաքանչյուրի հաջողությամբ: Դպրոցի հետ մշտապես կապի մեջ են նաև Արեն
Հայրապետյանը, Մոնիկա Համբարձումյանը, Ալեքս Աթանյանը: Անցած
տարիներին մեծ աշխատանք են կատարել Արտակ Աթանյանը, Թամար
Խաչատրյանը, Հարութ Դեմիրչյանը, Վահան Աթանյանը, Արմեն Ղազանչյանը:
Դպրոցում կա նաև հայոց լեզվի դասարան, որտեղ դասավանդում է Նաիրա
Մնացականյանը:
Դպրոցի տաղանդաշատ սանուհի Լուսին Ենգիբարյանը 2016 թ. Easter
Seals համաամերիկյան գեղանկարչական մրցույթում արժանացել է գլխավոր
մրցանակի: 2017 թվականին այդ մրցույթում կրկին գլխավոր մրցանակին
արժանացել է Աթանյան դպրոցի սանը` Աննա Փիլավջյանը, իսկ 2018-ին`
Սաբրինա Ալեքսանը: Կարևոր նվաճումներից են Ճապոնիայում Տոկիոյի
<> նկարչական 2017 թ. 24-րդ մրցույթին Նվարդ
Աբրահամյանի ստացած բրոնզե և 2018 թ. Հայկ Շահբազյանի 25-րդ մրցույթի
արծաթե մրցանակները:
Կրկին հայացքս ուղղում եմ <>,
այնտեղ կրթվող մեր ապագա սերնդին` փոքրից մինչև մեծ: Նրանք Աթանյան
մեծության լավագույն քանդակներն են: Նրանք իրենց ստացածը փոխանցելու են
իրենց զավակներին:Նրանցից այլևս հնարավոր չէ հեռացնել հայեցիությունն,
արվեստն ու գեղեցիկի հանդեպ սերը, քանզի նրանք կրում են 25-ամյա
պատմություն ունեցող Աթանյան արվեստի դպրոցի շունչն ու ոգին:
Դպրոցի հիմնադրման 25-ամյակին նվիրված երեկոյի վերջում
ցուցահանդեսի մասնակից աշակերտներին հանձնվեցին մեդալներ և
պատվոգրեր: Ցուցահանդեսի լավագույն մրցանակին արժանացավ Լուսին
Ենգիբարյանը:Ոսկե մեդալների արժանացան Գևորգ Գրիգորյանը, Ալինա
Առուստամյանը, Ուլիանա Կմիտը, Լիլիթ Գևորգյանը, Միշել Քյուրքչյանը,
Ռայմոնդ Շամիրյանը, Փաթիլ Մանվելյանը և ուրիշներ:
Հրաշալի կազմակերպված երեկոն անցավ հոբելյանական բարձր
տրամադրությամբ:
Նաիրա Մնացականյան