Ազատուած բարեպաշտը գոհանում է, հնազանդում է և աղաչում։ Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։
Wednesday, May 4, 20224 Երանի այն մարդին որ նա իր յոյսը տէրն է շինում, եւ ամբարտաւաններին ու ստութեան հետեւողներին չէ դառնում։
5 Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. Եւ քո խորհուրդները մեզ վերայ են. Ոչ ով քեզ հաւասար չէ. Կ՛պատմէի եւ կ՛խօսէի նորանց, բայց համարից շատ են։
6 Պատարագի եւ ընծայի չ՛հաւանեցիր, բայց ականջներս բաց արիր. Ողջակէզ ու մեղքի համար պատարագ չ՛պահանջեցիր.
7 Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար.
8 Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. Եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։
9 Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. Ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես.
10 Քո արդարութիւնը չեմ թագցնում որտիս մէջ. Քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի. Քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։
11 Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։
12 Որովհետեւ անթիւ չարիք պատեցին ինձ. իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. Աւելի շատ են իմ գլխի մազերիցը. Եւ իմ սիրտը թողեց ինձ։
13 Տէր, հաճիր ինձ փրկելու. Տէր, շուտ արա՝ ինձ օգնիր։
14 Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը կորցնել խնդրողները. Թող ետ դառնան եւ խայտառակ լինին իմ չարն ուզողները։
15 Իրանց ամօթի պատճառովը պիտի զարհուրին նորանք, որ ինձ ասում են Վահ վահ։
16 Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. Թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։
17 Բայց ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. Իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։