Ադրբեջանում 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
Thursday, June 3, 202114 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է Բաքվի դատարան։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը։
Ադրբեջանական գերատեսչության պնդմամբ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարված հայ զինվորականները նոյեմբերի 26-27-ը «անօրինականորեն հատել են Ադրբեջանի պետական սահմանը՝ դիրքավորվելով Հադրութ ավանի հյուսիս-արևմտյան հատվածում»։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ ընթացքում հայ զինծառայողները դիվերսիոն գործողություններ են իրականացրել, մասնավորաբար՝ «պայթեցումներ և հրկիզումներ, հարձակումներ մասնավոր անձանց նկատմամբ»։
Նշենք, որ խոսքն, ըստ էության, 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված պահեստազորայինների մասին է։
https://www.azatutyun.am/a/31288310.html