Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՄԻՊ
Thursday, April 15, 2021Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինն այդ մասին հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով նաև լուսանկարներ:
Նշվում է, որ պուրակը բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ: