Ադրբեջանում բունտ է հասունանում․ դժգոհ ադրեջանցիներն առաջարկում են «ցցին նստեցնել» Ալիևին
Thursday, October 15, 2020Ադրբեջանում աստիճանաբար զանգվածային բողոքի ցույցեր են հասունանում։
Բանն այն է, որ Իլհամ Ալիևի վարչակազմը երկար տարիներ իր ժողովրդին կերակրել է այն սին խոստումներով, թե երկրի ողջ ֆինանսական ներուժն ուղղվում է ռազմական ոլորտ՝ երկրի «օկուպացված սրբազան տարածքները» հետ վերադարձնելու համար։
Իսկ այժմ, երբ տարիներ շարունակ զինվող ու «հզորացած» ադրբեջանական բանակի զինծառայողների կորուստները զգալիորեն ավելին են, քան նրանք ակնկալում էին, երկրի ներսում խռովություն է հասունացնում։
Ինչպես երևում է՝ հենց այս հանգամանքից վախենալով էլ Ալիևը չի ցանկանում փոխանակվել զոհվածների դիերով ու խախտում է կրակի դադարեցման համաձայնությունը, քանի որ դա կբացահայտի այն սուտը, որն Իլհամ Ալիևն այս ամբողջ ընթացքում հրամցրել է, թե իր երկիրն անհամեմատ քիչ կորուստներ է կրում։
Դատելով ադրբեջանական սոցկայքերում արվող գրառումներից՝ ադրբեջանցիները դժգոհում են, որ չեն հրապարակվում զոհերի անուններ, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն ամեն օր հրապարակում է հաստատված զոհերի ցուցակը։ Ադրբեջանցիները զոհերի մասին տեղեկանում են սոցկայքերում հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից։
Երեկ ալիևյան վարչակազմը վերջապես որոշել է հրապարակել զոհերի անուններ։
Հրապարակվել է 665 զոհված զինծառայողի անուն։ Դատելով հրապարակման տակ արված մեկնաբանություններից՝ կարելի է հասկանալ, որ ադրբեջանցիները դժգոհ են պատերազմից, անիծում են Ալիևներին, ում զավակները տարբեր հանգստավայրերում վայելում են կյանքը, իսկ հասարակ ժողովուրդը տառապում է պատերազմից։
Ադրբեջանում բունտ է հասունանում․ դժգոհ ադրեջանցիներն առաջարկում են «ցցին նստեցնել» Ալիևին Այսպես՝ Նուրլան անունով օգտատերը գրում է․
«Անիծվես դու Ալիև, մեր զավակները զոհվում են, իսկ ո՞ւր են քո զավակները։ Բավական է սա հանդուրժել»։
© factor.am