Ադրբեջանի իշխանությունները ծրագրում են Լեռնային Ղարաբաղը բնակեցնել 140 հազար ադրբեջանցիներով
Thursday, October 19, 2023Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ նախատեսում են Լեռնային Ղարաբաղում բնակեցնել 140 հազար ադրբեջանցիների, և դա անել ռեկորդային ժամկետում մինչև 2026 թվականը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
Այս թիվը տարօրինակ կերպով փոխկապակցված է Լեռնային Ղարաբաղը լքած բնիկ հայ բնակչության թվի հետ՝ 100 հազար սեպտեմբերի 19-20 ագրեսիայից հետո և մոտ 40 հազար, որոնք չեն վերադարձել Լեռնային Ղարաբաղ 44-օրյա պատերազմից հետո։
Պակաս հետաքրքրական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք երեք տարվա ընթացքում չեն բնակեցրել նախկինում օկուպացված տարածքները, պատրաստ են նույն ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում բնակեցնել 140 հազար մարդու՝ ուղղակիորեն մատնանշելով ադրբեջանցիներին հայերի տներում վերաբնակեցնելու եւ նրանց գույքը յուրացնելու իրենց մտադրությունը։ Ի դեպ, այս մասին արդեն քննարկումներ են եղել Ադրբեջանի խորհրդարանում։
Այն, որ մինչ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թիվը բազմակի անգամ ավելի քիչ էր, Բաքվի իշխանություններին ամենևին չի անհանգստացնում։