Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. կա 1 զոհ
Monday, March 7, 2022Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ դրա հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
https://armenpress.am/arm/news/1077296.html