Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին. ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերման
Thursday, March 18, 2021ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտնել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմայով խոսել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ:
Այս մասին վերջինս տեղեկացրել է Facebook սոցկայքի իր էջում։ «Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին:
Ուրախ եմ տեղեկանալ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը բազմիցս բովանդակալից բանակցություններ է վարել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել գերիներին:
ԱՄՆ իշխանությունների ջանքերի շնորհիվ Բաքուն թույլատրել է ԿԽՄԿ-ի գործունեությունը»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը: Բրեդ Շերմանը նաև նշել է, որ կշարունակի ԱՄՆ պետքարտուղարության հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով աշխատանքները: