Ադրբեջանական կողմը ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ. ԱՀ դատախազություն
Wednesday, March 9, 2022Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության դատախազությունից։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: