Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են 750 արցախցիներ, որոնցից 81-ը քաղաքացիական անձինք են
Wednesday, July 7, 2021Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2020-ի սեպտեմբերի 27-ից զոհվել է 750 Արցախի քաղաքացի, վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ, գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հրապարակելով տվյալներ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։
Վիրավորում են ստացել 163 քաղաքացիական անձինք։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին ՄԻՊ-ի մոտ առկա չէ։
Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետության 83 բնակիչ համարվում է անհետ կորած, որոնցից 23-ը քաղաքացիական անձինք են։
Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։
https://armenpress.am/arm/news/1057594.html