«Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Friday, November 20, 2020«Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.
- Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
- Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով` փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,- գրել է Հակոբյանը:
https://armenpress.am/arm/news/1035441.html