Reuters-ը ներկայացրել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների նախագծի տեքստը
Thursday, December 10, 2020ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ տեղի է ունենալու Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների քննարկումը, ԵՄ անդամ երկրների ղեկավարների համար պատրաստված նախագծի տեքստը հրապարակել է Reuters գործակալությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Reuters-ի փոխանցմամբ՝ տեքստի նախագծում նշված է, որ ԵՄ անդամ պետությունների առաջնորդները Թուրքիայի Միջերկրական ծովի արևելյան ավազանում հորատման աշխատանքների պատճառով լրացուցիչ նպատակային պատժամիջոցներ են պատրաստել, որում հստակեցված է այդ հարցում փոխզիջումներ գտնելու հանգամանքը:
«Թուրքիայի հետ հարաբերություններում բարելավում չի նկատվում, ուստի [2021թ․] մարտին կայանալիք գագաթնաժողովում նոր քայլեր են ձեռնարկվելու», - նշված է տեքստում:
Reuters-ի հետ զրույցում ԵՄ դիվանագետներն ասել են, որ վերոհիշյալ նպատակային պատժամիջոցները չեն բավարարում Հունաստանին, և տեքստի նախագծի շուրջ բանակցությունները շարունակվում են:
https://armenpress.am/arm/news/1037271.html