Pfizer-ը եւ BioNTech-ը սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Tuesday, January 25, 2022Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերություններն սկսել են օմիկրոնի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այդ մասին ասվում Է ընկերությունների հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Pfizer-ը եւ BioNTech-ը այսօր հայտարարել են 18-ից մինչեւ 55 տարեկան առողջ չափահասների շրջանում «օմիկրոնի» հիման վրա թեկնածու-պատվաստանյութի անվտանգության, տանելիության եւ իմունոգենության գնահատման համար կլինիկական ուսումնասիրություն սկսելու մասին»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է BioNTech-ի կայքում»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է BioNTech-ի կայքում: Նշվում Է, որ հետազոտության ընթացքում կստեղծվեն տարբեր խմբեր՝ համեմատելու COVID-19-ի եւ օմիկրոնի դեմ Pfizer-ի եւ BioNTech-ի արդեն կիրառվող պատվաստանյութի ներարկման տարբեր սխեմաները: Սպասվում Է, որ փորձարկումներին կմասնակցի շուրջ 1420 մարդ: