Moderna-ն հայտարարել է, որ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր շտամերի դեմ
Wednesday, June 30, 2021Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն է հայազգի գործարար ու բարերար Նուբար Աֆյանը, հայտարարել է, որ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր շտամերի դեմ, այդ թվում՝ «Դելտա» շտամի, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Moderna ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը հակամարմիններ է առաջացնում, որոնք չեզոքացնում են բոլոր շտամերը, այդ թվում՝ «Դելտա»-ն»,- ասված է ընկերության հրապարակած մամլո հաղորդագրությունում։
«Ստացված նոր տվյալները խրախուսում և ամրապնդում են մեր համոզմունքը, որ Moderna-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութը կպաշտպանի նոր հայտնաբերվող տարբերակներից ևս։
Այս տվյալներն ընդգծում են բնակչության պատվաստումը շարունակելու կարևորությունը»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը: