Hamo Sahyan
Thursday, September 30, 2021Hamo Sahyan (Hmayak Sahaki Grigoryan; April 14, 1914 – July 17, 1993) was an Armenian poet and translator.
In 1939 Sahyan graduated from the Baku Pedagogical Institute. In 1941 he moved to Yerevan, and then served in the Soviet Navy during World War II. He worked in "Avangard" and "Vozni" newspapers, edited "Grakan tert". The first collection of his poems was published in 1946. Sahyan was awarded by the State Prize of Armenia for his "Sezam, batsvir" (1972) book. Sahyan died in 1993 and was buried at Komitas Pantheon in Yerevan.
Ես այն եմ եղել
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես՝ հողեղեն, հողոտ, հողածին։
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարում նեղություն չզգաս։
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, տարել, ներել, համբերել․․․
Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ,
Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել։
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին.
Քո որոնածը աննյութեղեն էր,
Իսկ ես՝ հողեղեն, հողոտ, հողածին։