General Motors-ի և Թրամփի «հակամարտությունը»
Wednesday, November 28, 2018ԱՄՆ - Ամերիկյան հայտնի General Motors ընկերությունը հայտարարել է, որ կդադարեցնի իր ավտոարտադրամասերից 5-ի աշխատանքը, որի արդյունքում 15 հազար աշխատակիցներ կմնան գործազուրկ:
General Motors ընկերության այս որոշոումը պայմանավորված է ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից սահմանված ներկրման մաքսատուրքերի և վաճառքի ցուցանիշների անկմամբ:
Թրամփը արձագանքել է General Motors-ի հայտարարությանը:
«Նրանք ասում են, որ սեդանները լավ չեն վաճառվում: Ես էլ ասում եմ, այնպիսի մեկին գտեք, այնպիսի մեքենա արտադրեք, որը կվաճառվի: Խնդիրն այլ է և ես հիասթափված եմ: Նրանք ասում են, որ իրենց մեքենան լավ չի վաճառվում, բայց ես կասկած չունեմ, որ ամեն ինչ կշտկվի ու մոտ ապագայում փոխարենը նրանք մեկ այլ՝ ավելի լավ բան կստեղծեն»:
General Motors-ը առաջիկայում կդադարեցնի Cadillac CT6 և Buick LaCrosse մակնիշի մեքենաների արտադրությունն ամերիկյան շուկայի համար:
Նշենք, որ ամերկացի սպառողները ներկայումս նախընտրում են փոքր բեռնատարներ և գործնական սպորտային ամենագնացեր՝ SUV-ներ, մինչդեռ General Motors-ը փորձում է հետ չմնալ շուկայական մրցակցությունից և չանտեսել էլեկտրական և ինքնավար մեքենաների աճող պահանջարկը:
Source: https://www.amerikayidzayn.com/a/4677125.html