Forbes. 2023 թվականին Հայաստանում ռուսների բացած ընկերությունների թիվը կազմել է 3400
Thursday, January 18, 2024Վրաստանն անհամեմատ առաջատարն է այն երկրների թվում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները բիզնես են բացել 2023 թվականին. հունվարից դեկտեմբեր նրանք այնտեղ գրանցել են 13000 իրավաբանական անձ։ Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղ ռուսները մեկ տարվա ընթացքում ստեղծել են 6100 ընկերություն, երրորդ տեղը կիսում են Հայաստանն ու Չեռնոգորիան, որտեղ գրանցված են 3400 իրավաբանական անձինք՝ ռուս սեփականատերերով, Forbes-ի համար հաշվարկել են Finion ընկերության վերլուծաբանները։
2023 թվականին Հայաստանում ռուսների բացած ընկերությունների թիվը կազմել է 3400, այդ թվում՝ մոտ 2000 անհատ ձեռներեց։ 2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում բացել են 7328 տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում՝ 4983 անհատ ձեռներեց։