COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 533 միլիոնը
Wednesday, June 8, 2022COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 533 միլիոն 40 հազար 400: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 85 միլիոն 3 հազար 945 եւ 1 մլն 9 հազար 326, Հնդկաստանում՝ 43 միլիոն 190 հազար 282 եւ 524 հազար715, Բրազիլիայում՝ 31 միլիոն 266 հազար 163 եւ 667 հազար 348, Ֆրանսիայում՝ 29 միլիոն 852 հազար 463 եւ 149 հազար 630, Գերմանիայում՝ 26 միլիոն 583 հազար 16 եւ 139 հազար 533, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 537 հազար 186 եւ 177 հազար 664:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունիսի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 811,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3090, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3097, Ֆրանսիայում՝ 2267, Գերմանիայում՝ 1658, Մեծ Բրիտանիայում 2610 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
https://armenpress.am/arm/news/1085482.html