COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 459,8 միլիոնը
Tuesday, March 15, 2022COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 15-ի առավոտվա դրությամբ կազմել Է 459 միլիոն 802 հազար 605: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 45 հազար 905 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան :
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 79 միլիոն 562 հազար 252 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 965 հազար 105-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 996 հազար 62-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 515 հազար 974 մարդ: