8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Արցախ
Monday, June 12, 2023Այսօր Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ եւ սանիտարական մեքենաներով տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
6 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի եւ խաղաղապահների կողմից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 562 բուժառու, որից 492-ը տեղափոխվել է ԿԽՄԿ-ի, իսկ 70-ը՝ խաղաղապահների ուղեկցությամբ:
«Արեւիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
https://news.am/arm/news/765018.html