5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կալիֆոռնիայի ափերի մոտ
Monday, March 9, 20205,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ԱՄՆ-ի արեւմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 06:59-ին: Էպիկենտրոնը գտնվում Էր Պետրոլիա ոչ մեծ բնակավայրից 86 կմ արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը, Երկրաբանական ծառայության տվյալներով, 2,2 կմ խորության վրա Էր:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 5,8: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
https://armenpress.am/arm/news/1007786.html