41 նոր դեպք. Արսեն Թորոսյանը բացատրում է դինամիկայի պատճառները
Monday, March 23, 2020Կիրակի և երկուշաբթի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 45 դեպք. 4 դեպք թեստով հաստատվել էր երեկ, ևս 41-ը՝ այսօր։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 6 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հիշեցնենք, որ մարտի 24-ից Կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված ավելի խիստ գործողություններ է սկսում ձեռնարկել։ Բոլոր սրճարանների և ռեստորանների գործունեությունը մարտի 24-ից կարգելվի՝ բացառությամբ սննդի առաքման ծառայության։ Կդադարեցվեն նաև շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրությունը։ Թեթև արդյունաբերական արտադրության մի շարք ճյուղերի գործունեությունը կարգելվի։ Սննդի, խմիչքի, ծխախոտի, կենցաղային և հիգիենիկ պարագաների արտադրությունը կշարունակվի։ Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր: Դրական թեստավորված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի, 39 և բարձր ջերմություն ունի մեկ քաղաքացի։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ արդեն իսկ մեկուսացված 70 քաղաքացի վաղը թեստավորվելու է, և կա հավանականություն, որ նրանց մեծ մասի թեստերի արդյունքները կարող են լինել բացասական։
https://factor.am/233252.html