30 երկրում հաստատվել է կապիկի ծաղիկի 550 դեպք
Thursday, June 2, 2022Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ այսօրվա դրությամբ կապիկի ծաղիկի 550 դեպք է հաստատվել աշխարհի երեք տասնյակ երկրներում, որտեղ վիրուսը էնդեմիկ չէ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ շատ երկրներում կապիկի ծաղիկի հանկարծակի ի հայտ գալը խոսում է այն մասին, որ վիրուսի չբացահայտված փոխանցում է տեղի ունեցել։ Նա նշել է, որ ախտանիշները սովորաբար ինքնուրույն վերանում են, բայց որոշ դեպքերում վիրուսը կարող է ծանր հետևանքներ ունենալ։
Տուժած երկրներին նա հորդորել է ուժեղացնել վերահսկողությունը, քանի որ ապագայում ամենայն հավանականությամբ ավելի շատ դեպքեր կհայտնաբերվեն։
https://www.azatutyun.am/a/31880051.html