196 մլն դրամով 4 նոր մեքենա՝ Երեւանի աղբահանության համար
Tuesday, August 15, 2023«Մազ» մակնիշի աղբատար 4 նոր մեքենաները համալրել են «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավտոպարկը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
Նոր աղբատար մեքենաները համայնքը գնել է մոտ 196 մլն դրամով՝ գործարանային երկու տարվա երաշխիքով։
Շաբաթներ առաջ քաղաքում ծագած աղբահանության խնդիրն արդեն լուծված է. վստահեցնում է հիմնարկի տնօրենը: Պատճառը մեքենաների անսարքությունն էր։ Անվադողերից մինչեւ կենցաղային տեխնիկա. Հաճախ քաղաքացիները աղբամանների մոտ են թողնում շինարարական աղբ, ինչն էլ լրացուցիչ բարդացնում է աշխատանքը եւ պատճառ դառնում մեքենաների խափանման:
Երեւանում աղբահանությունն իրականացվում է շուրջօրյա` երկու հերթափոխով: Ամռան այս ամիսներին օրական 150-180 տոննա աղբ է տեղափոխվում աղբավայր:
Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ տարի եւս ձեռք բերել աղբատար ու փողոցների մաքրման համար անհրաժեշտ տեխնիկա: