Օրհնում է Աստուծոյ ողորմութիւնը ամեն ազգերի վերայ։ Երգողների գլխաւորին. Նկինօթով. Սաղմոս. Երգ։
Thursday, December 15, 2022
1 Աստուած ողորմէ մեզ եւ օրհնէ մեզ. նա փայլեցնէ իր երեսը մեզ վերայ. (Սէլա։)
2 Որ քո ճանապարհը ճանաչուի երկրումս, եւ քո փրկութիւնը՝ ամեն ազգերի մէջ։
3 Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստուած. Թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից։
4 Թող ժողովուրդներն ուրախանան եւ ցնծան. որովհետեւ դու ժողովուրդներին դատում ես ուղղութիւնով, եւ ազգերին առաջնորդում ես երկրի վերայ։ (Սէլա։)
5 Թող ժողովուրդները գովեն քեզ, ով Աստուած. Թող ամեն ժողովուրդները գովեն քեզ։
6 Երկիրն իր պտուղը տուաւ. Թող օրհնէ մեզ Աստուած՝ մեր Աստուածը։
7 Թող օրհնէ մեզ Աստուած, եւ նորանից վախենան երկրի ամեն ծայրերը։