Փափաքում է Աստուծուն նորա սրբարանումը։ Դաւիթի Սաղմոս. երբոր նա Յուդայի անապատումն էր։
Tuesday, August 23, 20221 Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. Առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չ՛կայ։
2 Այնպէս սրբութեան տեղումը նայեցի քեզ, որ քո զօրութիւնն ու փառքը տեսնեմ։
3 Որովհետեւ քո ողորմութիւնը լաւ է քան թէ կեանքը. Իմ շրթունքներս պիտի գովեն քեզ։
4 Այսպէս կ՛օրհնեմ քեզ իմ կեանքումը. Քո անունովը կ՛բարձրացնեմ իմ ձեռքերը։
5 Իմ կեանքը կ՛կշտանայ ինչպէս ճարպով եւ պարարտութիւնով, եւ իմ բերանը կ՛օրհնէ քեզ ուրախ շրթունքներով։
6 Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում։
7 Որովհետեւ դու ինձ օգնութիւն եղար. Եւ ես քո թեւերի հովանաւորութեան տակ կ՛ցնծամ։
8 Իմ անձը պինդ քո ետեւիցն է ընկնում. Քո աջը հաստատ պահում է ինձ։
9 Բայց նորանք իմ անձի կորուստն են ուզում. Վայր կ՛ընկնեն երկրի խորերի մէջ.
10 Սրի ձեռը կ՛մատնուին. Չագալների բաժին կ՛լինին։
11 Բայց թագաւորն Աստուծով կ՛ուրախանայ. Կ՛պարծենան բոլոր նորանով երդում անողները, որովհետեւ կ՛խփուի սուտ խօսողների բերանը։