Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ 4 մարդ զոհվել է, 50-ից ավելի մասնակից՝ ձերբակալվել
Thursday, January 7, 2021ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը հայտնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 50 ցուցարար է ձերբակալվել: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտի խոսքով, նրանց հիմնական մասը ձերբակալվել է պարետային ժամը խախտելու համար: Նա նշել է, որ ոմանք ձերբակալվել են ապօրինի զենք պահելու համար:
«Independent»-ը տեղեկացնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 4 մարդ զոհվել է: Մեկ կնոջ վրա կրակել են Կապիտոլիումի շենքի ներսում, տեղեկություններ կան անկարգությունների ժամանակ ևս երեք անձանց մահվան մասին:
https://armenpress.am/arm/news/1039616.html