Սրբարանի համար փափաք։
Wednesday, May 18, 2022Սրբարանի համար փափաք։
1 Դատաստան արա ինձ, ով Աստուած, եւ իմ իրաւունքը հաստատիր անսուրբ ազգի դէմ. Նենգաւոր եւ անիրաւ մարդիցը փրկիր ինձ։
2 Որովհետեւ դու ես իմ զօրութեան Աստուածը. Ի՞նչու ես ինձ դէն գցում. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։
3 Ուղարկի քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. Նորանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դէպի քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները։
4 Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը։
5 Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կ՛գոհանամ նորանից՝ որ իմ երեսի փրկութիւնը եւ իմ Աստուածն է։