Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել. ԱՀ պետնախարար
Friday, October 2, 2020ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Մարտիրոսյանը ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ստեփանակերտից տարհանվել է բնակչությունը:
«Իսկ ընդհանրապես, այո, տարհանվել են որոշ գյուղերի բնակիչներ, որոնք գտնվում են սահմանի երկայնքով և մի քանի կիլոմետր հեռավորություն ունեն սահմանից: Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում և այդպիսի որոշում կընդունվի միայն հիմնավոր հանգամանքների բերումով»,- ընդգծեց Մարտիրոսյանը:
Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտը ենթարկվել է հակառակորդի հրետանակոծմանը, կան տուժածներ:
https://armenpress.am/arm/news/1030069.html