Սիօնի ուրախութիւնը որ Աստուած օգնում է պատերազմի ժամանակին։ Երգ. Կորխի որդկանց Սաղմոս։
Tuesday, June 7, 20221 Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. մեր Աստուծոյ քաղաքումը՝ իր սուրբ սարի վերայ։
2 Գեղեցիկ բարձրութիւն՝ բոլոր երկրի ուրախութիւնն է Սիօն սարը, հիւսիսի կողմումն, մեծ Թագաւորի քաղաքը։
3 Աստուած յայտնի է նորա պալատներումն իբրեւ ապաւէն։
4 Որովհետեւ ահա թագաւորները ժողովուեցան եւ իրար հետ անց կացան։
5 Նորանք տեսան եւ զարմացան, շփոթուեցան եւ շուտով փախան։
6 Դողալը բռնեց նորանց այնտեղ եւ սաստիկ ցաւ՝ ինչպէս ծննդականի։
7 Դու արեւելեան հողմով փշրում ես Թարսիսի նաւերը։
8 Ինչպէս որ լսեցինք այնպէս էլ տեսանք Զօրաց Տիրոջ քաղաքումը՝ մեր Աստուծոյ քաղաքումը. Աստուած հաստատում է նորան մինչեւ յաւիտեան։ (Սէլա։)
9 Ով Աստուած, մենք մտածում ենք քո ողորմութեան վերայ, քո տաճարի մէջ։
10 Ինչպէս քո անունը, ով Աստուած, այնպէս էլ քո գովութիւնն է մինչեւ երկրի ծայրերը. Արդարութիւնով լիքն է քո աջը։
11 Թող ուրախ լինի Սիօն սարը. Եւ Յուդայի աղջիկները ցնծան քո դատաստաններովը։
12 Գնացէք Սիօնի չորս կողմովը, եւ նորան շրջապատեցէք. Համարեցէք նորա աշտարակները։
13 Ուշադրութիւն արէք նորա բերդերին. Քննեցէք նորա պալատները, որ պատմէք գալու ազգին.
14 Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. Սա կ՛առաջնորդէ մեզ մինչեւ ի մահ։