Սիրիայի բանակը ազատագրել է Հալեպի շրջակայքի գյուղերը
Monday, February 17, 2020Սիրիայի բանակը հայտարարում է, թե երկուշաբթի օրն ապստամբ ուժերից վերագրավել է Հալեպի շրջակայքում գտնվող տասնյակ գյուղեր։ Այս գյուղերի վրա կառավարական ուժերի վերահսկողության հաստատումը մեծացնում է Հալեպի անվտանգությունը, որը դարձել էր ապստամբ ուժերի կողմից հրթիռային հարձակումների թիրախ։
Տեղից ստացված հաղորդագրությունների համաձայն նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերը նաեւ գրավել են հարեւան Իդլիբի գավառի Խան Շեյխուն քաղաքի մոտ գտնվող մի քանի գյուղեր։ Կիրակի օրը գիշերն ուժեղ բախումներ են սկսվել Սիրիայի կառավարական եւ ապստամբ ու ջիհադիստական զինյալների միջեւ։
Իդլիբի գավառում մինչեւ քաղաքացիական պատերազմը բնակվել է մոտ 3 միլիոն մարդ։ Սակայն ըստ ՄԱԿ-ի տեղեկությունների, պատերազմական գործողությունների պատճառով այստեղից հեռացել է ավելի քան 8ՕՕ հազար մարդ։
Իդլիբը հիմնականում եղել է իսլամիստական ռազմատենչ Հայաթ Թահրիր ալ Շամ խմբավորման վերահսկողության ներքո, որը համարվում է Սիրիայում ալ Քաիդայի մասնաճյուղը։ Սիրիայի հյուսիսարեւմտյան այս գավառում իրենց ներկայությունն են ունեցել նաեւ Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ ուժերը։
Նշված գյուղերն ազատագրելուց երկու օր առաջ Սիրիայի կառավարական ուժերը իրենց վերահսկողությունն էին հաստատել M5 մայրուղու վրա, որը հարավում գտնվող մայրաքաղաք Դամասկոսը կապում է հյուսիսային հատվածում գտնվող Հալեպի հետ։
https://www.amerikayidzayn.com/a/5291599.html