Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստին կսկսվի ապացույցների հետազոտման փուլը
Thursday, July 1, 2021Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Վահե Միսակյանը առաջարկեց հաջորդ դատական նիստում սկսել ապացույցների հետազոտման փուլը: Նա հայտնեց, որ ապացույցների հետազոտման փուլը բաղկացած է 5 նախաքննական հատորից: Պաշտպանության և մեղադրող կողմը ընդունեցին դատավորի առաջարկությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին ժամը 14:30-ին: