Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Monday, July 19, 2021«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ է ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ Ռոբերտ Քոչարյանի որոշման մասին դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
«Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու: Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես դաշինքի վարչապետի թեկնածու»,-նշել է Քոչարյանը: