Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է․ ՀՔԾ
Friday, December 7, 2018ԵՐԵՎԱՆ - Հատուկ քննչական ծառայությունը ստացել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը և ուղարկել կատարման, «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հարվիրած ասուլիսում հայտարարեց, որ երկրորդ նախագահը ինքնուրույն որոշել է գնալ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և սպասում է, որ քննիչը բերի համապատասխան որոշումը:
Վերաքննիչ դատարանն այսօր որոշել է անփոփոխ թողնել Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի որոշումը: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը:
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Վերաքննիչ դատարանն այսօր որոշել է անփոփոխ թողնել Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի որոշումը: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը:
Sorce: https://www.azatutyun.am/a/29643606.html