Պատերազմում եղբորը կորցրած հոգեբանն ընթերցողի դատին է հանձնել «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ ռազմի դաշտից» գիրքը
Wednesday, January 26, 2022Հոգեբան Սեդա Վարդանյանը հանրությանը ներկայացրեց «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ ռազմի դաշտից» գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքը: Հեղինակը այն գրել է պատերազմում եղբորը կորցնելուց հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սեդա Վարդանյանն ասաց, որ չի ցանկացել անձնավորել և գրել կոնկրետ իր եղբոր մասին, քանի որ Հովիկներ այսօր կան շատ-շատերի տանը:
44-օրյա պատերազմի մասնակից 21 տարեկան Սարգիսը՝ ծնունդով Արցախից, ով 2020 թվականի հոկտեմբերի 28-ին կորցնել է երկու ոտքը, ասաց, որ իր կյանքում ոչ մի բան չի փոխվել, ապրում է այնպես, ինչպես առաջ և առաջվա պես սիրում է կյանքը: Նշեց, որ գիրքը շատ կարևոր է պատերազմի մասնակիցների, զոհվածների հարազատների համար և ոչ միայն:
«Գիրքը դեռ չեմ կարդացել, բայց Սեդայի ներկայացնելուց հետո պատկերացնում եմ, որ հենց կայանքի մասին է, և վստահ եմ՝ այն շատերին կօգնի ստանալ շատ հարցերի պատասխաններ»,-ասաց Սարգիսը։
Նշենք, որ գրքի հասույթն ուղղվելու է բարեգործությանը. գնելով մեկ գիրք՝ հնարավորություն կընձեռվի մյուսը նվիրելու զինվորին:
https://armenpress.am/arm/news/1074086.html