Պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա ադրբեջանական գերության մեջ. Արցախի ՄԻՊ
Wednesday, December 23, 2020Ադրբեջանական գերության մեջ գտնվող պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Գերության մեջ գտնվող առնվազն չորս կին կա Ադրբեջանի կողմից հաստատված: Կարծեմ` չորսից ավելին արդեն վերադարձվել են»,- ասաց Բեգլարյանը:
«Կան մի քանի ռազմագերիներ, որոնք պաշտոնական ցանկում են եղել, բայց դեռ չեն վերադարձվել: Կան անհետ կորածներ, որոնք կամ սպանվել են, կամ գերության մեջ են կամ թաքստոցում են: Առկա են տվյալներ ու ապացույցներ, որ գերության մեջ սպանվել են գերիներ, այդ թվում` քաղաքացիական անձինք»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:
https://armenpress.am/arm/news/1038685.html