Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել Է երկու հազարը
Wednesday, February 19, 2020Չինաստանում փետրվարի 19-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 18-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 74 հազար 185, մահացու ելք Է արձանագրվել 2004 դեպքում, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցած 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել Է 1749-ով, մահացու դեպքերինը՝ 136-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 132 մարդ:
Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 57,8 հազար մարդ, ավելի քան 11,9 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր:
Միեւնույն ժամանակ, ավելի քան 14,7 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:
Մայրցամաքային մասից դուրս Չինաստանի տարածքներում գրանցված Է հիվանդության 94 դեպք. Հոնկոնգում՝ 62 (մահացու ելքի մեկ եւ առողջացածների չորս դեպքով), Տայվանում՝ 22 (մահվան մեկ դեպք, երկուսն առողջացել են), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
https://armenpress.am/arm/news/1005427.html