Չարենցի գործերը թարգմանվել են իտալերեն. «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրը ներկայացվել է «Լա Սապիենցա» համալսարանում
Tuesday, May 16, 2023Իտալիայում Հայաստանի Հանրապտության դեսպանության և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի նախաձեռնությամբ 2023թ․ մայիսի 16-ին համալսարանի դասական արվեստի թանգարանի ODEION սրահում, հանրահայտ դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Կառլո Վերդոնեի մասնակցությամբ կայացել է «Ես իմ անուշ Հայաստանի» հատընտիրի շնորհանդեսը. գիրքը բովանդակում է 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանությունները և հայերեն բնօրինակները ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, նույն միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև գրող, Լետիցիա Լեոնարդիի հեղինակած «Բանաստեղծի անհանգիստ կյանքը» խորագրով աշխատության շնորհանդեսը՝ Կառլո Վերդոնեի նախաբանով։
Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ հատընտիրի թարգմանությունների հեղինակներն են Մարիո Վերդոնեն, Պողոս Լևոն Զեքիյանը, Ալֆոնսո Պոմպելլան, Անուշ Թոռունյանը, Մարիամ Երեմյանը, Գրիգոր Ղազարյանը, Հասմիկ Վարդանյանը:
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել ակադեմիական շրջանակների, իտալահայ համայնքի ներկայացուցչներ, «Լա Սապիենցա» համալսարանի ուսանողությունը։
https://armenpress.am/arm/news/1111082.html