Որոշում է լռել համբերութիւնով, որովհետեւ կեանքը կարճ և ունայն է.
Thursday, April 28, 20221 Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է։
2 Բերանս փակեցի պապանձուելով. Բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ։
3 Սիրտս ինձանում տաքացաւ. Ես մտածելիս կրակ էր վառվում. Խօսեցի իմ լեզուովը։
4 Տէր, ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թէ որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես։
5 Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին. բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի։ (Սէլա։)
6 Միայն պատկերի պէս է ման գալիս մարդը. Միայն զուր տեղն է հոգս քաշում. հաւաքում է եւ չ՛գիտէ թէ ով պիտի առնէ այն։
7 Եւ հիմա ի՞նչ բանի սպասեմ, ով Տէր. իմ յոյսը քեզ վերայ է։
8 Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. Ինձ յիմարի նախատինքը մի շինիր։
9 Ես լուռ եմ կենում, իմ բերանը չեմ բանում, որովհետեւ դու արիր։
10 Քո պատուհասը հեռացրու ինձանից. Ես քո ձեռքի զարնելովը փչացայ։
11 Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. Ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս ցեցից. Իրաւի որ ունայն է ամեն մարդ։ (Սէլա։)
12 Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. Իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը։
13 Թոյլ տուր ինձ զուարթանամ, որ տակաւին չեմ գնացել եւ ոչնչացել։