Ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու. Աննա Հակոբյանը իր ջոկատով կմեկնի առաջնագիծ
Monday, October 26, 2020Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 13 հոգանոց կանանց ջոկատով հոկտեմբերի 27-ից կսկսի զինվորական պարամունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հակոբյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել է Հակոբյանը։
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տղամարդկանց կոչ էր արել գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց: Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ:
https://armenpress.am/arm/news/1032832.html