Ո՞վ է կարող կանգնիլ Աստուծոյ առաջին։ Դաւիթի Սաղմոս
Monday, August 16, 20211 Տէր, ո՞վ կ՛կենայ քո խորանումը, եւ ո՞վ կ՛բնակուի քո սուրբ սարումը։
2 Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը։
3 Նա որ իր լեզուովը չէ բամբասում եւ իր ընկերին չար չէ անում, եւ իր դրացիի վերայ նախատինք չէ գցում.
4 Որ նորա աչքերի առաջին անարգուած է չարագործը. Բայց Տէրից վախեցողներին պատիւ է տալիս, որ ընկերին երդում է անում եւ չէ փոփոխում.
5 Որ իր արծաթը վարձով չէ տալիս, եւ անմեղի դէմ կաշառք չէ առնում. Ով որ այս անէ, չի շարժուիլ տեղիցը յաւիտեան։