Խոսելով Ֆիլադելֆիայում ABC News- ի կազմակերպած հանդիպում-միջոցառմանը՝ Թրամփը պաշտպանեց կորոնավիրուսային ճգնաժամի կարգավորմանն ուղղված իր վարչակազմի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել զանգվածային կիրառմանը նախքան նոյեմբերի 3-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները:
«Մենք շատ մոտ ենք պատվաստանյութի ստեղծմանը: Եթե ցանկանում եք իմանալ ճշմարտությունը, ապա նախկին վարչակազմին, թերևս, անհրաժեշտ կլինեին տարիներ պատվաստանյութ ստեղծելու համար FDA- ի և այլ հաստատումների պատճառով: Իսկ մեզ շաբաթներ են մնացել այն ստեղծելու համար: Մոտ երեք, չորս շաբաթ», - ասել է նախագահը:
Միջոցառմանը Թրամփը արձագանքել է մի շարք հարցերի կապված համավարակի դեմ իր վարչակազմի պայքարին՝ նշելով, որ Չինաստանի և Եվրոպայի համար ԱՄՆ-ի սահմանների փակման իր որոշումը փրկել է հազարավոր, եթե ոչ միլիոնավոր կյանքեր: Նա կրկնել է համաճարակի սկզբում արած իր այն պնդումն, ըստ որի վիրուսը կվերանա ինքնուրույն, և հերքել հիվանդության սպառնալիքի թերագնահատման մասին կարծիքը, երբ հանդիպման մի մասնակից հարց հնչեցրեց, թե ինչու է նախագահը նվազեցնում համավարակի նշանակությունը, երբ այն մեծ հարված է հասցնում հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և փոքրամասնությունների համայնքներին նախագահի պատասխանն այսպիսին էր:
«Ես չեմ նսեմացրել դրա նշանակությունը: Իրականում, շատ առումներով, իմ գործողություններով ավելի շատ եմ կարևորել: Իմգործողությունները շատ հստակ էին», - հայտարարեց նախագահ Թրամփը:
Նախագահն ընդգծեց, որ հասկանում է այն բոլոր մարդկանց ցավը, ովքեր կորցրել են հարազատների այս համավարաի ընթացքում և կիսում է դա:
«Ես ճանաչում էի մարդկանց, ովքեր հզոր, ուժեղ, լավ մարդիկ էին, սակայն այս հիվանդությունը նրանց չշրջանցեց և նրանք մահացան»,- նշելէ նախագահ Թրամփը:
Նախագահը կրկին հույս հայտնեց, որ պատվաստանյութը շուտով պատրաստ կլինի, որը զգալիորեն կօգնի համավարակի դեմ պայքարին:
Չորեքշաբթի օրը դաշնային կառավարությունը տեղեկացրեց, որ կսկսի պատվաստանյութի բաշխման գործընթացը համապատասխան մարմինների կողմից հաստատում ստանալու հաջորդ օրը: Պատվաստանյութը կբաշխի նահանգների միջև ըստ խոցելի բնակչության թվաքանակի, ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս պատվաստել առաջին հերթին: Առաջնային պատվաստվողների թվում կլինեն նաև բուժաշխատողները:
Ըստ ԱՄՆ առողջապահության և պաշտպանության նախարարությունների տրամադրած փաստաթղթերի, COVID-19 պատվաստանյութերի սահմանափակ չափաբաժին կարող է հասանելի լինել արդեն մինչև 2020 թ. նոյեմբերի սկիզբը, եթե պատվաստանյութը մինչ այդ հաստատված և լիցենզավորված լինի FDA- ի կողմից: Չափաբաժինը կարող է զգալիորեն աճել 2021 թվականին:
https://www.amerikayidzayn.com/a/5586074.html